Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվս մի պետություն իր մաշկի վրա զգաց եվրոպական արժեքների «պերճանքը»

Եվս մի պետություն իր մաշկի վրա զգաց եվրոպական արժեքների «պերճանքը»
14.02.2025 | 16:01

Ուկրաինայի ճակատագիրը որոշվեց. բացառվեց Ուկրաինայի` ՆԱՏՕ մտնելը, նախապատերազմյան շրջանում առկա տարածքների հետ ստանալը, ԵՄ անդամ դառնալու հարցում էլ առաջընթաց չի սպասվում` թեկնածության կարգավիճակ և վերջ. Ուկրաինան անգամ ինքն իր ճակատագրի մասին բանակցություններին չի մասնակցի, մինչդեռ իրեն խոստացել էին:

Ուկրաինան Եվրոպայից ֆինանսական օգնություն դեռ մի քանի տարի կստանա, բայց ոչ մեծ ծավալներով, իսկ ԱՄՆ-ը առաջարկում է կոնկրետ բարտեր` Ուկրաինայի համար ոչ շահեկան պայմաններով, բայց՝ «հանուն ժողովրդավարության». «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմած ու քամված Ուկրաինան այլ տարբերակ չունի.

Եվրոպան էլ առանձնապես չի խառնվելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցի լուծմանը, որովհետև ոչ ռեսուրս ունի, ոչ էլ ցանկություն, հատկապես, որ Գերմանիայում երկու շաբաթից կայանալիք ընտրություններում հաղթելու բարձր հավանականություն ունի թե´ ռուսական, թե´ ամերիկյան աջակցությունը վայելող AfD կուսակցությունը, որը, իմիջիայլոց, միակ Եվրոպական կուսակցությունն էր, որը ղեկավարության մակարդակով ու պաշտոնապես այցելեց Արցախ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Մի խոսքով, ավարտվեց ևս մեկ «ժողովրդավարության» «ինքնիշխան» մարտիկի «պայքարը». Ուկրաինան ունեցավ 6 մլն-ից ավելի փախստական, ավելի քան 100 հազար զոհ, տասնյակ միլիարդների վնաս և ոչ մի ձեռքբերում. չէ, Զելենսկին ու իր շրջապատը դարձան դոլարային միլիարդատերեր:

Եվս մի պետություն իր մաշկի վրա ամբողջությամբ զգաց եվրոպական արժեքների ողջ «փայլը», «վեհությունը» և «պերճանքը»:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ